Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել Դոնբասի մի քանի շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Որոշման նախագիծը ենթադրում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տարորոշումը, որտեղ տեղական ինքնակառավարման հատուկ կարգ կսահմանվի` համապատասխան Ուկրաինայի օրենքների… Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև սահմանի տարածքներում գտնվող շրջանների և նրանց մասերի, քաղաքների ու գյուղերի, Ազովի ծովի բաժանման և այն գծի վերաբերյալ, որը որոշարկվում է որոշման հավելվածով` համաձայն 2014-ի սեպտեմբերի 19-ի Մինսկի հուշագրի»,- ասվում է վճռում:
Օրենքն ընդունվել է խորհրդարանականների 296 ձայնով:











































