«Միսս տիեզերք 2012» տիտղոսին արժանացած Օլիվիա Կուլպոն մեկնել է Ինդոնեզիա: Նա այնտեղ է բարեգործական առաքելությամբ: Մասնավորապես, Կուլպոն մասնակցել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և այդ հիվանդության մասին տեղեկության տարածման վերաբերյալ մամլո ասուլիսին: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները։
«Միսս Ինդոնեզիայ»-ի ընկերակցությամբ շրջելով երկրում՝ նա ոչ միայն հասարակությանն անհանգստացնող խնդիրների մասին է խոսել, այլև փորձել է իր ուժերը խոհարարության մեջ՝ երկու «միսսերը» կանաչ լոբուց կարկանդակ են պատրաստել:









































