Տրանսգենդեր դեռահաս Ջազ Ջենինգսը դարձել է երիտասարդության համար նախատեսված և Johnson&Johnson ապրանքանիշին պատկանող Clean&Clear կոսմետիկ ապրանքանիշի դեմքը: Այս մասին հաղորդում է Sydney Morning Herald-ը: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 14-ամյա բնակչուհին նկարահանվել է ապրանքանիշի գովազդում, որը կոչվում է See the Real Me.
Նշվում է, որ երկու տարեկանից Ջենինգսն իրեն աղջիկ է համարում,չնայած տղա է ծնվել: 4 տարեկանում բժիշկները նրան «գենդերային դիսֆորիա» ախտորոշումն են տվել` խոստովանելով, որ երեխան հոգեբանորեն պատրաստ չէ արական սեռի իր պատկանելությունն ընդունելը:









































