Զիմբաբվեի կրթության նախարար Դևիդ Կոլթարտը ափսոսանք է հայտնել այս տարի դպրոցի ավարտական քննությունների ծայրահեղ ցածր ցուցանիշների կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Պաշտոնական տվյալներով` աշակերտների 82%-ը չեն կարողացել հանձնել դպրոցի միջին ծրագրով քննությունը:
Նախարարը նշել է, որ այս նորությունը պետք է «սթափեցնող» ազդեցություն ունենա և հավելել, որ նման արդյունքներն անխուսափելի են եղել` հաշվի առնելով երկրի տնտեսական իրավիճակը:
Զիմբաբվեն, որը նախկինում համարվում էր Աֆրիկայի «ամենակրթված» երկիրը, ունի ուսուցիչների և դասագրքերի խիստ պակաս:
Հունվարի վերջին ֆինանսների նախարարը խոստովանել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատավարձ վճարելուց հետո երկրի բյուջեում մնացել է ընդամենը 217 դոլար, որից հետո գանձարան մուտք է գործել 30 միլիոն դոլար: