Սմարթֆոններ արտադրող Apple Inc. ամերիկյան ընկերությունը ծրագրում է ընդունել Android օպերացիոն համակարգով աշխատող սարքեր՝ որպես մասնակի վճար Apple-ի նոր մոդելների դիմաց:
Android ՕՀ ունեցող հեռախոսները հնարավոր է հանձնել Apple-ի խանութում ու ստանալ Apple-ի արտադրանքը զգալի զեղչով:
Այսպես կոչված՝ trade-in համակարգը կամ փոխադարձ վճարման համակարգը թույլ կտա Apple-ին իր կողմը գրավել նաև այլ ապրանքանիշների սմարթֆոնների օգտատերերին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Apple-ի խանութներում 2013-ից գործում է նման ծրագիր, ուղղակի այն ժամանակ օգտատերերին խթանում էին իրենց հին մոդելներից անցնել ավելի նոր արտադրանքի։ Այժմ քննարկվում է ծրագրում ներառել Android-ի հիմքով սմարթֆոնները, ինչպես նաև Blackberry հեռախոսները:




































