Մեքսիկայի կենտրոնական Միչոական նահանգում մոտ 3 հազար մարդ է տուժել հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով՝ հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, տարերքի հարվածից վնասվել է մոտ 800 տուն:
Մայրաքաղաքի Մորելի տարածաշրջանի որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է 1 մետրի: Նահանգի իշխանությունները արտակարգ օգնություն են ցուցաբերում բնակչությանը, կարիքավորներին բաժանում սնունդ ու ծածկոցներ:
Վերջին օրերին Մեքսիկայի ողջ տարածքում տեղում են ուժեղ անձրևներ, ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա գտնվող շրջաններում ձյուն է տեղում:











































