Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հսկայական հուշարձանը, որը կշռում է երկու տոննա և ունի 2.5 մ բարձրություն, ոչ մեկին պետք չէ, նույնիսկ նրա հայրենի քաղաքում, հաղորդում է The Telegraph-ը:
Սպիտակ մարմարից պատրաստված Թետչերի արձանը 2002թ. գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր ցուցարարի կողմից, որը հայտարարել էր, թե այս կերպ իր բողոքն է արտահայտել «համաշխարհային քաղաքական համակարգի խոցերի դեմ»: Ավելի ուշ բարբարոսը դատապարտվեց երեք ամիս ժամկետով ազատազրկման:
Հուշարձանի վերականգնման համար պահանջվել է ավելի քան 10 տարի և շուրջ 150 հազար ֆունտ սթեռլինգ:
Մեծ Բրիտանիայի Գրանթեմ քաղաքի թանգարանի ղեկավարությունը, որտեղ ծնվել է Թետչերը, վարչապետի արձանն ընդունելու մեծ ցանկություն չունի, սակայն համաձայն է, որ պարտավոր է դա անել:
Քաղաքային վարչակազմում կարծում են, որ մարմարե Թետչերի հայտնվելը կարող է «խնդիրներ» առաջացնել և «նոր հարձակումների» պատճառ դառնալ:
Նշենք, որ Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-1990թթ.:










































