Թունիսի իշխող «Ալ-Նահդա» կուսակցությունը մերժել է իր անդամներից մեկի՝ վարչապետ Համադի Ջեբեյլի առաջարկը կառավարության հրաժարականի և նախարարների տեխնիկական կաբինետի ձևավորման մասին: Պատճառը երեկ առաջադեմ ձախ ընդդիմադիր գործչի սպանությունն էր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կուսակցական պաշտոնյաներին:
«Վարչապետը չի հարցրել իր կուսակցության կարծիքը: Մենք «Ալ-Նահդա»-ում կարծում ենք, որ Թունիսը ներկայում քաղաքական կառավարության կարիք ունի: Մենք կշարունակենք կոալիցիոն կառավարության ձևավորման բանակցությունները այլ կուսակցությունների հետ»,- ասել է կուսակցության փոխնախագահ Աբդելհամիդ Ջելասին:
Վարչապետը երեկ հայտարարել էր Թունիսի կառավարությունը ցրելու և անկուսակցական նախարարներից տեխնիկական կաբինետ ձևավորելու մասին: Այն, ըստ Ջեբեյլիի, կունենա սահմանափակ լիազորություններ և կղեկավարի երկիրը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:









































