Կալիֆոռնիայում տարվա սկզբից կտրուկ մեծացել է ափ նետված ծովառյուծի ձագերի թիվը, հաղորդում է The Washington Post-ը:
2015 թ. սկզբից ափին արդեն 1450 ձագեր են հայտնվել, ինչը հինգ անգամ ավելի է սովորաբար հայտնաբերվող ձագերի թվից: Տեղի մասնագետները զբաղվում են դրանց խնամքով:
Փորձագետները իրավիճակը բացատրում են կլիմայի կտրուկ փոփոխություններով: Ծովային հոսանքի տաքացման պատճառով ծովառյուծների էգերին սնունդը չի բավականացնում և սնվելու փնտրտուքներով տարված՝ ստիպված են երկար ժամանակով մենակ թողնել ձագերին:
Մասնագետների խոսքերով՝ արդեն երրորդ տարին անընդմեջ ափ նետված ծովառյուծ ձագերի թիվը ավելանում է:









































