ԵՄ-ը և Ուկրաինան համաձայնեցրել են «ընդլայնված օրակարգն» ասոցիացիայի շուրջ, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոհերինին։
«Մենք Ուկրաինայի հետ համաձայնեցրել ենք ասոցիացիայի շուրջ ընդլայնված օրակարգը Ռիգայում մայիսին տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին պատրաստվելու քննարկման շրջանակներում»,- նշել է նա։
ԵՄ ներկայացուցիչը, սակայն, չի ճշտել՝ արդյոք այդ օրակարգը ներառո՞ւմ է Կիևի համար վիզային ռեժիմի հետագա դյուրացում, թե՞ ոչ։








































