Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է թույլ չտալ պաղեստինյան պետության ստեղծումը, եթե երեքշաբթի հաղթի խորհրդարանական ընտրություններում: Նման հայտարարություն Նեթանյահուն արել է nrg.co.il-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով այսօր պատրաստվում է կառուցել պաղեստինյան պետություն, տարածքներ հանձնել, հող է նախապատրաստում Իսրայելի դեմ արմատական իսլամի ագրեսիայի համար: Սա այն իրականությունն է, որը ձևավորվել է վերջին տարիներին: Անտեսել այն` նշանակում է գլուխը թաքցնել ավազի մեջ»,-նշել է վարչապետը:
Երեքշաբթի քվեարկությունից հետո պարզ կդառնա` կմնա՞¬¬ արդյոք Նեթանյահուն վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ:









































