30-ամյա Մարյաթ Բիչկուրինան, որը երկու հրազենային վնասվածք էր ստացել Մոսկվայում քրեական հեղինակություն Դեդ Հասանի դեմ մահափորձի ժամանակ, առաջին հարցազրույցն է տվել լրագրողներին:
Ինչպես հաղորդում է Life News-ը, նա լրագրողներին ասել է, որ պատահմամբ է հայտնվել մարդասպանի կրակի գծի վրա:
«Ամեն ինչ շատ միանգամից տեղի ունեցավ. ես տեսա, որ մեքենա է մոտեցել, և գնացի դռները բացելու: Ես չգիտեի՝ ով է դա»,- ասել է նա:
Կինը նաև ասել է, որ ճանաչել է Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան), որը հաճախ է եկել այն ռեստորան, որտեղ որպես մատուցողուհի աշխատել է տուժածը: Լրագրողների այն հարցին, թե որ կողմից է նրան ճանաչել և ինչ մարդ է եղել նա, Բիչկուրինան պատասխանել է մեկ բառով՝ «Լավ»:









































