Գերմանիայի կառավարությունն Ուկրաինային աջակցելու համար հատկացրել է 500 մլն եվրո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Մենք շատ շնորհակալ ենք գերմանական կառավարությանը Ուկրաինային 500, ինչպես նաև մեր մակրոտնտեսությանը 200 մլն եվրո հատկացնելու համար»,- հայտարարել է նախագահը։ Նա հավելել է. «Մենք հուսով ենք, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև ապրիլի 1-ը։ Աշխատանքն այդ ուղղությամբ բավականին արդյունավետ է ընթանում»։











































