Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է հրաժարվել թիմի մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, տեղեկացնում է Mediaset-ը:
Ըստ աղբյուրի` իտալացի մասնագետն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհրաժարվի Սամի Խեդիրայի, Ալվարո Արբելոայի և Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններից:
Գերմանացի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, թիմը կլքի ազատ գործակալի կարգավիճակով, իսկ պորտուգալացի և իսպանացի ֆուտբոլիստները տրանսֆերի կհանվեն 25-30 մլն եվրոյի դիմաց:








































