Հունվարի 16-ին սպանված Ասլան Ուսոյանի կլանի «օրենքով գողերը» իրենց գլխավոր հակառակորդին` Ռովշան Ջանիևին, ով հավանաբար պատվիրել էր Ուսոյանի սպանությունը, գնահատել են 5 մլն դոլար:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», ռուսական իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ վերջերս տեղի է ունեցել «օրենքով գողերի» «սխոդկա»: Հանդիպմանը ներկա են եղել Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ) ու Սադկոն:
Նրանք որոշել են չխորանալ ու լուծել Ռովշանի հարցերը, ում հանցագործ աշխարհում մեղադրում են Դեդ Հասանի կազմակերպությունը ոչնչացնելու մեջ:
Այդ նպատակով «օրենքով գողերը» կլանի «օբշյակից» հատկացրել են 5 մլն դոլար, ինչի մասին միանգամից հայտարարել էին հանցագործ աշխարհի մեծամասնությանը:
Բացի այդ՝ Ռովշանին հետապնդում էին նաև չեչեն գանգստերներն ու ադրբեջանական «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլու) կլանի մարդիկ:
Գանգստերների կեսը պնդում է, որ Ռովշանը սպանված է, մյուս կեսը վստահ է, որ Ջանիևն ինքն է տարածել իր մահվան մասին լուրերը, որպեսզի որոշ ժամանակով կասեցնի իր դեմ ուղղված «որսը»:
Ըստ «Ռոսբալտի»՝ Ուսոյանի կլանի խոստացած 5 մլն դրամը դեռ վճարված չէ:











































