Daily Mail-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Ֆրենկ Լեմպարդին: Համաձայնագիրը կգործի 1 տարի:
Հիշեցնենք, որ Լեմպարդի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և ակումբը մինչև հիմա պայմանագիր չի առաջարկել 34-ամյա կիսապաշտպանին:
Պարբերականը տեղեկացնում է, որ կողմերը բանակցությունների առաջին փուլն ավարտել են անցած շաբաթ, իսկ երկրորդ փուլը կայանալու է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն ավելի վաղ 1 տարվա պայմանագիր էր ստորագրել 32-ամյա պաշտպան Էշլի Քոուլի հետ:








































