Շվեյցարական Hublot ապրանքանիշը, որը պատկանում է Montre des Montres կոնցեռնին, թողարկել է 2.8 մլն դոլար արժողությամբ ժամացույց: Big Bang հավաքածուի ժամացույցի վրա կա 637 ադամանդ` 141 կարատ ընդհանուր քաշով: Այս մասին հաղորդում է Luxist կայքը:
Ընկերության ղեկավար Ժան Կլոդ Բիվերը հայտարարել է, որ այս հավաքածուն թույլ կտա մեծացնել հետաքրքրությունը գեղեցիկ ժամացույցների սիրահարների ուշադրությունից դուրս մնացած Hublot ապրանքանիշի նկատմամբ:
Հայտնի է, որ ժամացույցը թողարկելու համար անհրաժեշտ է եղել 45 ոսկերիչների աշխատանք:







































