Հյուսիսային Կորեան կարող է գնալ իր հայեցողությամբ Կորեաների վերամիավորման, եթե հարավկորեական իշխանությունները չհրաժարվեն Փխենյայի հետ դիմակայությունից։ Այս մասին ասվում է հայրենիքի խաղաղ միավորման հյուսիսկորեական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Նման հայտարարության պատճառը հարավկորեական կողմի պաշտոնյաներից մեկի արտահայտությունն էր, թե ազգային միավորման կոմիտեի ստորաբաժանումներից մեկը զբաղվում է «Հյուսիսային Կորեան կլանելու» նախապատրաստությամբ։ Քննադատությունները ստիպեցին նրան հանդես գալ նոր հայտարարությամբ, ըստ որի՝ Սեուլի կառավարությունը ձգտում է խաղաղ վերամիավորման։










































