ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի շուրջ հակասությունների մեծ մասն անվանել է քաղաքական, հաղորդում է CBS News-ը:
«Իրանն իր ծրագիրը խաղաղ է կոչել: Այս ամբողջ ժամանակ խնդրի լուծման հիմնարար ջանքերը կայացել են նրանում, որպեսզի այդ ծրագրի խաղաղ բնույթի մասին ապացույց ստանանք:
Եթե այն խաղաղ է, եկեք համաձայնագիր կնքենք: Եվ ես հույս ունեմ, որ մոտակա օրերին այդ համաձայնագիրը հավանական կդառնա»,- ասել է նա:
Նշենք, որ Քերին ժամանել է Շվեյցարիայի Լոզան քաղաք` Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցելու նպատակով:










































