Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Հական Չալհանողլուն մեկնաբանել է «Բարսելոնա» տեղափոխության շշուկները, տեղեկացնում է Goal.com-ը:
«Պաշտոնական ոչինչ չկա, սակայն ես հպարտ եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն:
Այն, ինչ վերաբերում է տեղափոխությանը, կապված է միմիայն իմ գործակալի հետ: Ինձ դուր է գալիս «Լևերկուզեն»-ը»,- հայտարարել է Հականը:








































