Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ, իր կարծիքով, Մինսկի համաձայնությունները չեն գործում, գրում է Bild-ը։ Նա ընդգծել է, որ աշխարհազորայինները շարունակում են խախտել հաշտեցումը, և կոչ է արել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։
«Ուկրաինան ամբողջովին կատարել է Մինսկի համաձայնագրի յուրաքանչյուր կետ: Մեր կողմից անհապաղ հաշտեցում է մտցվել, սակայն աշխարհազորայինները միանգամայն հակառակն են արել»,- ասել է Պորոշենկոն:
«Հրադադարի հայտարարման վայրկյանից հաշտեցումը խախտվել է ընդհանուր առմամբ 1100 անգամ. իրականությունն այն է, որ համաձայնությունը չի գործում»,- հավելել է նա:











































