Հետազոտողները կարծում են, որ շուտով բոլոր մարդիկ կապրեն մինչև 90 տարեկան: Երկարակեցության միջազգային կենտրոնի բրիտանացի փորձագետները կանխատեսում են, որ ապագայում յուրաքանչյուր մարդ կկարողանա մինչև 90 տարեկան ապրել, սակայն, հազիվ թե բոլորի 100-րդ տարելիցը: Այս մասին գրում է Svit24.net-ը:
Պետք է նշել, որ կանայք տղամարդկանցից մի փոքր ավել կապրեն: Գիտնականների կանխատեսումները հենվում են մարդկանց երկարակեցությունը կանխատեսելու նոր համակարգի վրա, իսկ ստացված արդյունքները մարդկանց կօգնեն ճիշտ ծրագրել իրենց կյանքը:
Վերջին պաշտոնական տվյալներով` 2011-2013-ին ծնված արական սեռի երեխայի կյանքի միջին տևողությունը 78.9 տարի է, իսկ իգական սեռի համար` 82.7:




































