ԱՄՆ-ի «Յելոուսթոն» ազգային պարկում հաջողության որոնման նպատակով զբոսաշրջիկների նետած մետաղադրամները փոխել են Morning Glory տաք ջրի աղբյուրի գույնը։
Այն փիրուզագույնից դարձել է դեղնականաչավուն։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը։ Մետաղադրամների նետման ավանդույթը ձևավորվել է 1950-ականներին։
Նշվում է, որ ամեն տարի այնտեղ է այցելում ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ։

















































