Արքայազն Ուիլյամի՝ Չինաստան այցի վերջին լուսանկարները նրա երկրպագուներին ստիպել են լրջորեն անհանգստանալ. Քեմբրիջի դուքսը ճաղատանում է: Քեյթ Միդլթոնին ևս լրջորեն անհանգստացնում է ամուսնու արագ ճաղատացումը՝ հայտնում է Radar Online-ը:
Պարբերականին տված հարցազրույցում Քեմբրիջի դքսուհին ասել է, որ իր ամուսնուն վերջնագիր է ներկայացրել՝ նա կամ պետք է մազերի փոխպատվաստում անի, կամ ամբողջությամբ սափրի գլուխը: «Քեյթը կարծում է, որ ներկայիս սանրվածքով Ուիլյամն իր տարիքից մեծ է երևում: Մազերի փոխպատվաստումը նրան կօգնի ավելի երիտասարդ, ժամանակակից և դինամիկ տեսք ունենալ»,- նշում է ռեսուրսը:
Ուստի լիովին հնարավոր է, որ միապետը շուտով հանրության առջև նոր սանրվածքով հայտնվի:
Բացի ճաղատացումից՝ Քեյթը դեմ չէ նաև ամուսնու զգեստապահարանի թարմացմանը: Նրա խոսքով՝ արքայազնի ոճը անհրաժեշտ է ամբողջությամբ վերափոխել:











































