Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Քրեաքաղաքական թեժացումներ կամ Հայաստանի քրեական ուղերձը աշխարհին

Անցնող շաբաթների ամենաաղմկոտ սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված: «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էին 3 հոգի՝ Երրորդմասցի Լյովիկը և նրա երկու ընկերներնը:

Տեղի ունեցածը անկասկած սովորական քրեական ռազբորկա չէ: Մահաբեր միջադեպը շարունակում է լայնորեն լուսաբանվել և քննարկվել մամուլում: Սպանության հետ կապ ունեցողների շրջանակը բավական մեծ է: Նրանցից շատերը Ազգային ժողովի պատգամավորներ և պետական ծառայողներ են:

Այսպիսով, ակնհայտ է, որ կատարվածը ոչ միայն զուտ շարքային քրեական հաշվեհարդար չէ, այլ ըստ էության ձգում է նույնիսկ քրեաքաղաքական աղմկոտ իրադարձություն լինելուն` նկատի առնելով, որ Հայաստանում քրեականն ու քաղաքականությունը քայլում են կողք կողքի արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ: Եվ այս տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ սպանությունները կատարվում են ներքաղաքական թեժ զարգացումներին զուգահեռ: Այսինքն` քաղաքականն ու քրեականը, ըստ էության, թեժանում են զուգահեռ, ինչը նաև միանգամայն օրինաչափ է` հաշվի առնելով հենց այս երկուսի սերտաճվածությունը:

Այսպիսով, Հայաստանում քրեաքաղաքական թեժացումներ են, որոնք քաղաքականում արտահայտվել են, այսպես ասած, բարոյաքաղաքական սպանություններով, իսկ քրեականում արտահայտվում են ֆիզիկական սպանություններով: Ըստ որում` հավանականությունը մեծ է, որ այս ամենը դեռ կունենա շարունակություն:

Այս իմաստով չենք կարող չհիշել ընդամենը ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած հետխորհրդային երկրների «օրենքով գողերի» խոշոր հավաքը, որն ըստ էության յուրօրինակ մեսիջ էր ողջ աշխարհին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Հայաստանը, որտեղ կարող է անարգել կերպով նման հավաք տեղի ունենալ: Մեսիջ էր արտաքին աշխարհի այն պետություններին, որոնք Հայաստանը դիտարկում էին որպես պոտենցիալ գործընկեր քաղաքակրթությունների պայքարում: Հայաստանն, ըստ էության, այսպիսով մեսիջ ուղարկեց, իսկ վերջին շաբաթների և օրերի քրեական քրոնիկոնով վերահաստատեց թե ինքը, մեղմ ասած, ինչ «քաղաքակրթության» կրող է:

Սա է խնդրի ողջ էությունը, և այս առումով է, որ տեղի ունեցածը ճակատագրական նշանակություն ունեցավ պետության ապագայի համար կամ ավելի շուտ՝ ինդիկատորի նշանակություն ունեցավ, որ եթե Հայաստանը դառնում է նմանօրինակ հանցավոր հավաքների «մայրաքաղաք», ապա պետությունն ապագա չունի, Հայաստանը պետական ապագա չունի:

Հայաստանը վերջին տարիներին «հանցաշխարհի» քարտեզից ըստ էության դուրս էր մնում: Սա, բնականաբար, «քրեական» կամ «քրեածին» բարքերով ապրող, հարստացող, իշխող Հայաստանի համար անցանկալի հեռանկար էր, փոխարենը իսկապես դրական հեռանկար կարող էր ունենալ պետության համար, ինչպես հարևան Վրաստանի դեպքում: Սակայն ինչպես ասում են՝ «ստատուս քվոն» վերականգնվում է, հայկական «գործոնը» իրեն վերագտնում է հանցաշխարհում, ինչը կնշանակի, որ պետությունը կորցնելու է քաղաքակիրթ աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում