Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ գահի վրա իր պաշտոնավարման ժամկետը երկար չի լինի: Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ Աստված ինձ այստեղ կարճ ժամանակով է տեղավորել»,- ասել է Հռոմի պապը:
Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ իր նախորդի` Բենեդիկտոս XVI-ի օրինակը, ով 600 տարվա ընթացքում պաշտոնից հրաժարված առաջին հայրապետն է, պետք է կանոն դառնա, ոչ թե բացառություն:
Ֆրանցիսկոսը նաև ասել է, որ իրեն պարտավորված է զգում ելույթ ունենալ միգրանտների և աղքատների անունից, քանի որ իր նախնիներն Իտալիայից Արգենտինա են մեկնել` աշխատանք փնտրելու:
Հռոմի պապը խոստովանել է նաև, որ կցանականար պիցերիա գնալ, սակայն անճանաչելիորեն: Նա հավելել է, որ կարոտում է այն ժամանակներին, երբ Բույենոս Այրեսում եպիսկոպոս էր և կարող էր ազատ շրջել քաղաքում:











































