Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հնարավոր է՝ կառավարությունը մարտի վերջին տնտեսական անկման մասին հայտարարություն անի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, մեր երկրի կարևոր գործընկեր Ռուսաստանի տնտեսությունն օրեցօր վատանում է: Իսկ դա անմիջականորեն իր բացասական ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա: Տրանսֆերտները նվազում են, արտահանումն ու ներդրումները՝ նույնպես: Նման պայմաններում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը:

– Իհարկե, դրանք գործոններ են, որոնք միանշանակ բացասաբար են ազդում մեր տնտեսական այն բոլոր ցուցանիշների վրա, որոնք ծրագրավորվել էին 2015թ. համար: Առավել ևս, երբ ձեր թվարկած որոշ ցուցանիշների դեպքում կայուն վատացումից անգամ կտրուկ վատացում էլ է նկատվում: Բնականաբար, դրանք բացասաբար են ազդում մեր բոլոր գնահատականների՝ և մակրոտնտեսական, և բյուջետային ֆինանսական ցուցանիշների վրա: Եվ պատահական չէ, որ մենք ներկայումս բացասական հետևանքների հետ կապված գնահատումներ ենք իրականացնում, և կարծում եմ, որ մինչև այս ամսվա վերջը կունենանք որոշակի ցուցանիշներ և դրանք կներկայացնենք հանրությանը: Վստահաբար, այդ ցուցանիշները լինելու են ավելի բացասական, քան մենք ծրագրել էինք երեք-չորս ամիս առաջ:

– Բյուջեի հիմնական ցուցանիշը՝ 4,1 տոկոս աճը, հավանաբար, այս տարի հնարավոր չի լինի իրականացնել: Ձեր նոր գնահատականները նշանակում են, որ կկրճատվի՞ այս թիվը:

– Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել և որևէ կոնկրետ թիվ հրապարակել, քանի որ հիմա մեր մասնագետները հաշվարկ են անում: Մենք նաև միջազգային կառույցների հետ քննարկումների կարիք ունենք, քանի որ դրանք այն ցուցանիշներն են, որոնք ազդում են մեր ՀՆԱ-ի աճի վրա, և որոնք հիմնականում պայմանավորված են այն պետություններով, որոնց հետ մենք սերտ տնտեսական կապեր ունենք: Միջազգային ֆինանսական կառույցներն են այն մարմինները, որոնք կարողանում են այդ ամբողջը հանրագումարի բերել և առանձին երկրների դեպքում գնահատել ազդեցությունը: Մենք ունենք որոշակի գնահատականներ, բայց նաև կարիք ունենք տեսնելու, թե տնտեսական աճի ինչպիսի դինամիկա է սպասվելու այն բոլոր երկրներում՝ ՌԴ-ում, եվրոպական երկրներում, որոնց հետ Հայաստանն ակտիվ տնտեսական կապերի մեջ է: Դա է պատճառը, որ ես ասում եմ, թե ամսվա վերջին մենք արդեն կունենանք ճշգրտված ցուցանիշները:

– Իսկ այդ ճշգրտումների արդյունքում հնարավո՞ր է, որ 2015թ. բյուջեում կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն հայտարարվի, թե տնտեսական անկում է լինելու:

– Չի բացառվում:

– Անգամ կանխատեսումներ կան, որ ինչպես 2009 թվականին՝ այս տարի նույնպես երկնիշ տնտեսական անկում է լինելու:

– Ես կարծում եմ, որ նման մոտեցումները հիմնավորված չեն հաշվարկային եղանակով, որովհետև գոնե այժմ մեր հաշվարկները մեզ նման պնդումներ անելու հիմքեր չեն տալիս: Դրանք կանխագուշակումներ կամ ցանկություններ են, կամ էլ թվեր են, որոնք իրերի վատ դասավորվածության դեպքում ինչ-որ հավանականությամբ կկատարվեն: Բայց այսօր նման կանխատեսումներ անելու հիմքեր չկան:

– Նման կանխատեսումների հիմքերից հիմնականը Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող Ռուսաստանն է, որի տնտեսությունը շատ վատ վիճակում է և օրեցօր վատանում է. չէ՞ որ ՌԴ-ում վերջերս վերանայեցին բյուջետային ցուցանիշները և ամրագրեցին ավելի բացասական ցուցանիշներ:

– Երբ ասում եմ, թե մենք մարտի վերջի դրությամբ կունենանք 4,1 տոկոսից ցածր աճի կանխատեսումներ, դա պայմանավորված է ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներով: Բայց Հայաստանում մենք կարող ենք ունենալ գործոններ, որոնք կդիմակայեն ՌԴ-ից եկող բացասական ազդակներին: Եթե հավասար պայմաններում ՌԴ-ի ազդեցությունը կարող է մինուս երեք տոկոս լինել, կառավարությունը կարող է դրանք մեղմելու լրացուցիչ գործողություններ կատարել: Բայց մեր գնահատմամբ՝ այս բացասական միտումները հիմնականում պայմանավորված են արտաքին ազդակներով: Տնտեսական քաղաքականության բնագավառում դժվար է գտնել այնպիսի փոփոխություններ, որոնք կազդեն այդ բացասական ազդեցության նվազման վրա: Կառավարության ազդեցությունը կարող է լինել լրացուցիչ ծրագրերի մշակում, որ կարողանանք դրսից եկող բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմել:

– Իսկ այդ բացասական ազդեցությունը նկատելի՞ է բյուջեի հավաքագրումների վրա:

– Երբ մենք դիտարկում ենք եռամսյակային քանակական ցուցանիշները, առաջին տպավորությունն այն է, որ կարծես թե որևէ խնդիր չկա, հարկերը հավաքվում են: Ես կարծում եմ, որ եռամսյակի պլանը կկատարվի: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ ամեն դեպքում լարվածություն կա: Մի բան է, երբ ծրագրում ես աճի որևէ տոկոս, հետո պարզվում է, որ ավելի ցածր տոկոս է եղել: Բնականաբար, առաջին ազդակը հարկերի նվազումն է լինում: Իսկ մեզ մոտ հարկերը վճարում են հարկատուները՝ իրենց ունեցած եկամուտներից: Երբ եկամուտները նվազում են, բնականաբար՝ պետական բյուջեի եկամտային մասում նույնպես լարվածությունը մեծանում է:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ արդյունքում ծախսերի կրճատում լինի:

– Մենք հիմա խոսում ենք ինչ-որ հավանականությունների մասին, որը կարող է համարվել որպես իրականություն: Հավանականության տեսակետից ոչ միայն 2015թ. համար, այլև ընդհանրապես չի բացառվում, որ եթե եկամուտների հավաքագրման խնդիրներ լինեն, բնականաբար՝ բյուջեն հավասարակշռելու տարբերակներից մեկն էլ ծախսերի կրճատումն է: Բայց ես կարծում եմ, որ կառավարութունն ամեն ինչ անելու է, որ ձեռնպահ մնա մեզ և ձեզ հետաքրքրող այն բոլոր ծախսերից, որոնք անմիջականորեն կապված են մեր ազգաբնակչության կենսամակարդակի հետ: Խոսքը վերաբերում է աշխատավարձերին, կենսաթոշակներին, նպաստներին: Ես կարծում եմ, որ ծայրահեղ վիճակներում նոր կարելի է նման ծախսեր կատարել:

– Իսկ տնտեսական այս բացասական գործոններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրամի վրա: Հնարավո՞ր է, որ առաջիկայում դրամը կրկին արժեզրկվի, և ֆինանսական շուկայում տեղի ունենա այն շոկային վիճակը, ինչը եղավ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ հատկապես, որ դրամը կայունացնող գործոնները կտրուկ անկում են ունենում:

– Իմ տպավորությամբ՝ Կենտրոնական բանկն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի նման շոկային վիճակներ չլինեն: Եվ պետք է հուսալ, որ դա կհաջողվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում