Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ փորձում է օրինակ վերցնել իր թիմակից Մարկո Ռոյսից:
Գաբոնցի հարձակվողը նաև նշել է, որ կցանկանար դորտմունդյան ակումբում խաղալ «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ:
Ում եմ ցանկանում տեսնել «Բորուսիա»-ու՞մ. Նեյմարին: Մեր թիմում պետք է շատ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, ինչպես Ռոյսը, որից օրինակ եմ վերցնում: Նա շատ արագ ու խելացի ֆուտբոլիստ է:
Պետք է նրա պես պատրաստված ու ուժեղ լինել: «Բորուսիա»-ում շատ են գերազանց խաղացողները: Սա իսկապես մեծ ակումբ է»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































