Խորամանկ տնային կատուն, չցանկանալով զբոսանքի գնալ, վարպետորեն սատկած է ձևացել, ինչով էլ գրավել է համացանցի օգտատերերին, հայտնում է korrespondent.net-ը:
Կատուն գրավում է իր հնարամտությամբ: Որպեսզի չգնա զբոսնելու, կատուն ուշագնաց է լինում կամ մեռած ձևանում, հենց տերը նրա վիզն է գցում վզափոկը: Երբ տերը հանում է այն, կենդանին սրընթաց ճողոպրում է:









































