Ամերիկյան TLC հեռուստաալիքը կցուցադրի շոու 14-ամյա դեռահաս տրանսգենդեր Ջազ Ջենինգսի մասին, գրում է The Daily Mail-ը:
All that jazz կոչվող նախագծի 11 սերիայում կներկայացվի երեխայի առօրյա կյանքը, որին 4 տարեկանում ախտորոշել են «գենդերային դիսֆորիա» (գենդերային նույնականացման խանգարում):
Այս տարիքում տղան գիտակցել է, որ ծնվել է սխալ սեռով: Նրան աջակցում են ծնողներն ու ընկերները, սակայն կյանքը հասարակության մեջ դժվար է:
Ջենինգսի համադասարանցիների ծնողները բողոքում են և համաձայն չեն, որ իրենց դուստրերը ցնցուղ ընդունեն կենսաբանական տղայի հետ, չնայած այն բանին, որ նա արտաքինից աղջկա նման է:
Ըստ Time-ի վարկածի՝ 2014թ. նա ճանաչվել է 25 ամենաազդեցիկ դեռահասներից:
Ջենինգսը գիրք է գրել տրանսսեքսուալ երեխաների համար, զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ:









































