«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Ակադեմիկա»-ի աջ պաշտպան Ռիկարդու Եսգաիոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Peoples Person-ը:
21-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Սպորտինգ»-ին, անհավանական խաղ է ցուցադրում, ինչն էլ գրավել է «կարմիր սատանաներ»-ի սկաուտների ուշադրությունը:
Սակայն տրանսֆերային գործարքի իրականացմանը կարող է խանգարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը 45 մլն եվրո է կազմում: Հիշեցնենք` ավելի վաղ Ռիկարդուի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալ»-ը:





































