Ի տարբերություն բազմաթիվ աստղերի, որոնք սովորաբար կարմիր գորգից ու Նորաձևության շաբաթից հետո կրում են աչքի չընկնող ու անձև հագուստ, Ջեսիկա Ալբան մնում է ոճային անգամ խանութում գնումներ կատարելիս, գրում է Elle-ն:
Դերասանուհուն պապարացիները նկատել էին բիզնես հանդիպումից հետո: Նրա գործնական հանդերձանքը բաղկացած է եղել լայն շալվարից, շապիկից ու առանց կոճակների վերարկուից:
Ալբան ամբողջությամբ կրկնել է Narciso Rodriguez-ի ցուցադրությանը ներկայացված կերպարին:
Զգեստը եղել է 2015-2016 հավաքածուի մաս: Աստղը կրել է նաև սպիտակ պայուսակ Kenzo-ից:
Ավելի ուշ դերասանուհին ուղևորվել է մթերքի հետևից՝ այս անգամ կրելով ավելի առօրյա՝ ջինսե հագուստ, նույն վերարկուի հետ:
















































