Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստվում է 50 մլն եվրո տրամադրել թիմի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերին, որպեսզի վերջինս կարողանա գնել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործներ»-ը կփորձեն թիմ հրավիրել «Սաութհեմփթոն»-ի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլենին, «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխին և Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչին:








































