Երեկ` մարտի 11-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպան էր եղել 11-ամյա, ազգությամբ եզդի Զարիֆա Ամոյանը: Armlur.am-ը հայտնել էր, որ աղջկա հարազատներն ու մտերիմները որևէ հնարավոր վարկած չէին կարողանում առաջ քաշել, որով կպատճառաբանվեր անչափահաս աղջնակի ինքնասպանությունը:
Armlur.am–ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդիպել է Զարիֆայի համադասարանցիների հետ, զրուցել է նրանց հետ, հարցեր է տվել` իմանալու համար` ինչպես էր իրեն վերջին շրջանում պահում նրանց ինքնասպան եղած համադասարանցին: Երեխաները, մեր զրուցակցի խոսքով, դժվարացել են որևէ բան ասել:
«Երեխաների մտքով, անգամ, ինչ-որ բան չի անցնում, թե ինչի պետք է նման քայլի դիմեր: Այս պահին հակված ենք կարծելու, որ պատահականության հետևանքով է եղել այդ ողբերգությունը: Կարծում ենք` ֆիլմերի ազդեցության տակ ինչ-որ իմիտացիաներ է փորձել անել, հետո չի կարողացել ազատել իրեն, ու նման բան է տեղի ունեցել»,- շարունակել է Արմենակ Սարդարյանը` հավելելով, որ պարզվում է` անչափահասին կախված վիճակում առաջինը հայտնաբարել են ոչ թե ծնողները, այլ նրանց այցելած հարևանները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































