«Ատլետիկո»-ն և «Ինտեր»-ը հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ակումբները պատրաստ են 16 մլն եվրո առաջարկել Չերնոգորիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Յովետիչը «քաղաքայիններ»-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Նրա տրանսֆերի դիմաց 22 մլն ֆունտ է վճարվել: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 15 հանդիպումների, 5 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:









































