Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ թոփ-մոդել Կառլի Քլոսն իր դեբյուտը կինոյում կսկսի «Օրինակելի արուն» ֆիլմի սիքվելում հանդես գալով, հայտնում է spletnik.ru-ն:
Ենթադրաբար, բացի Քլոսից՝ ֆիլմում ներգրավված կլինեն մոդելներ Նաոմի Քեմփբելը, Կառա Դելևինը, Ջորդան Դանը ու Ալեսանդրա Ամբրոսիոն:
Ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերերում հանդես են եկել Բեն Սթիլլերը, Օուեն Ուիլսոնը, Պենելոպե Կրուզը, տեղի կունենա 2016թ. փետրվարին, այս մասին հայտնել են Paramount Pictures-ի ներկայացուցիչները:

















































