ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Չելսի»-ի դեմ հանդիպմանն իր հեռացումը, ինչպես նաև իր կարծիքը հայտնել մրցաշարում փարիզցիների հեռանկարների վերաբերյալ: Հիշեցնենք` Իբրահիմովիչը խաղադաշտից հեռացվել է հանդիպման 31-րդ րոպեին:
«Իմ հեռացման դրվագում վատագույնը «Չելսի»-ի ֆուտբոլիստներն էին: Թվում էր, թե ինձ շրջապատում են 11 երեխաներ: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա, եթե չեմ սխալվում, այն միակ թիմն է Եվրոպայում, որ շարունակում է հանդես գալ բոլոր մրցաշարերում:
Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու մասին վաղ է խոսել: Դեռ ընդամենը մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր ենք նվաճել: Կսպասենք վիճակահանության արդյունքներին: Այնուհետև կարող է տեղի ունենալ ամենաանսպասելին»,- Sky Sports-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:





































