Ամերիկյան Slipknot մեթալ-խմբի կիթառահար Միք Թոմսոնը և նրա եղբայր Էնդրյուն միմյանց դանակահարել են: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել Միքի Այովա նահանգի տանը: Ոստիկանությունում պատմել են, որ երկու եղբայրներն էլ լուրջ վնասվածքներ են ստացել: Մասնավորապես, Միքը դանակի հարված է ստացել ծոծրակին:
Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, եղբայրները հարբած են եղել:
Միաժամանակ, խմբի վոկալիստ Քորի Թեյլորն իր թվիթերյան էջում գրել է, որ «ելնելով նրանից, ինչ ինքը լսել է»՝ Միքը «լավ է»:









































