2015թ. ապրիլին ԱՄՆ-ում թերթաքարի նավթի արդյունահանման ցուցանիշները մարտ ամսվա hետ համեմատած կաճեն ընդամենը 1000 բարելով: Այս մասին են վկայում մարտի 9-ին Էներգետիկ տեղեկատվության ամերիկյան վարչության (EIA) կանխատեսումները: Bloomberg-ի տվյալներով՝ սա 2011թ. սկսած ամենացածր ցուցանիշը կլինի:
EIA-ն հետևում է ԱՄՆ-ում նավթարդյունահանող յոթ տարածաշրջանների տվյալներին: Դրանց է պատկանում 2011-2013թթ. նավթարդյունահանման ոլորտի աճը: Թերթաքարային այս տարածաշրջաններում օրական նավթի արդյունահանման միջին ցուցանիշները 5,614 միլիոն բարել է կազմում: Դա ԱՄՆ-ի ընթացիկ նավթարդյունահանման ցուցանիշի կեսից ավելին է:
Երեք հանքավայրերում՝ Բակկենում, Իգլ Ֆորդում, Նիոբրարում ամսական կտրվածքով նավթի մաքուր արդյունահանման ցուցանիշները կրճատվել են: Բակկենում ապրիլ ամսին այն օրական 8 հազար բարելով ավելի քիչ կկազմի, քան մարտ ամսին, Իգլ Ֆորդում այս ցուցանիշը կլինի 10 հազար, իսկ Նիոբրարում՝ 5000: