Աստղը, որը մեր գալակտիկայում շարժվում է 1200 կմ/վրկ. արագությամբ, հայտնաբերել է Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետների խումբը: The News York Times պարբերականի տվյալներով՝ US 708 անվանումը ստացած աստղը ամենարագ ընթացող երկնային մարմինն է, որը տեղաշարժվում է գալակտիկայի կենտրոնից:
Գիտնականները նշում են, որ այդ արագությամբ աստղը Երկրից մինչև Լուսին տարածությունը կարող է հաղթահարել 5 րոպեում:
«Աստղագետները US 708-ով հետաքրքրվել են այն պատճառով, որ աստղի շարժման հետագիծը վկայում է, որ նման արագություն այն զարգացրել է գերնոր, այլ ոչ թե գալակտիկայի կենտրոնում գտնվող հսկայական «սև խոռոչի» պայթյունի արդյունքում», – նշում է պարբերականը:









































