Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Գելզենկիրխենի «Շալկե»-ից կրած պարտությունը (3:4):
«Իրականությունն այն է, որ իսկապես նահանջել ենք: Երբ գնանք տուն ու դիտենք խաղի տեագրությունը, այն չի ջնջվի մեր հիշողություններից:
Պատասխանատվություն եմ կրում առաջին 3 բաց թողած գոլերի համար: Այդ 3 դրվագներից գեթ մեկում չցուցադրեցի լավագույն խաղս:
Յուրաքանչյուրս պետք է մտածենք ոչ թե մեր, այլ թիմի մասին: Պետք է վերադարձնենք նախկին խաղը, եթե ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ երկրպագուների հետ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































