«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Ռեալ»-ը: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողի թեկնածությունը որպես թիմի գլխավոր մարզիչ:
«Արքայական ակումբ»-ում դժգոհ են Կարլո Անչելոտիի գլխավորությամբ թիմի գրանցած վերջին արդյունքներից: Մադրիդցիները պարտություն են կրել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շալկե»-ի դեմ պատասխան խաղում, սակայն երկու հանդիպումների արդյունքում մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:









































