Сосa-Cola ընկերությունը պատրաստվել է նշել Fanta ըմպելիքի 75-ամյակը, սակայն հայնվել է սկանդալի կենտրոնում: Տոնի առթիվ նկարահաված տեսահոլովակում ասվում է, որ Fanta-ն «վերադարձնում է հին բարի ժամանակները»: Արտահայտությունն անմեղ է հնչում, եթե տեղյակ չլինել, որ ըմպելիքը ֆաշիստական Գերմանիայում է պատրաստվել, հաղորդում է Die Presse-ը:
Հավանաբար ոչ բոլորը գիտեն, որ Fanta-ն մշակվել է 1940թ.՝ ֆաշիստական Գերմանիայում: Հակահիտլերյան կոալիցիայի կողմից երկրի վրա դրված էմբարգոյի պատճառով Գերմանիային դադարել են Կոկա-Կոլայի արտադրության համար անհրաժեշտ սիրոպ մատակարարել: Այդ ժամանակ էլ The Coca-Cola Company-ի գերմանական ստորաբաժանման տնօրեն Մաքս Քվայթը որոշել է նոր ըմպելիք ստեղծել՝ նարինջի համով: Այս տեղեկատվությունը ոչ ոք չի թաքցնում, սակայն տեսահոլովակի հեղնակներն ակամա շեշտել են այն:
«Մեր բրենդը հիտլերյան կուսակցության հետ ոչ մի կապ չունի, և մենք նացիստների հանդեպ համակրանք չունենք: Մենք տեղի ունեցածի համար անկեղծորեն զղջում ենք»,- հայտարարել է ընկերության մամլո քարտուղարը:










































