Լոսանջելեսցի մշակողները ներկայացրել են ավելորդ քաշի դեմ պայքարող WearSens նոր գաջեթը, գրում է DailyMail-ը:
Սարքավորումը սմարթ-վզնոցի տեսքով է պատրաստված: Այն ոչ միայն հետևում է մարդու կողմից օրական օգտագործվող սննդի քանակին, այլև տեղեկացնում է սննդակարգում կալորիաների գերազանցման մասին:
WearSens-ը սնունդ ընդունելիս հետևում է մարդու պարանոցի տատանումների ակտիվությանն ու վիբրացիաներին: Սարքավորումը կարողանում է պինդ սնունդը տարբերակել հեղուկից և 90 տոկոս ճշգրտությամբ որոշում է կերած սննդի քանակը:
Ներկա պահին մշակվել է միայն սարքավորման նախատիպը, սակայն դրա թողարկումն այս տարի է նշանակված:










































