Այսօր կայացած ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում որոշում է կայացվել, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվի Եվրոպական խաղերին:
Մրցաշարը կայանալու է հունիսին: Մարզիկներն ուժերն են չափելու մի շարք մարզաձևերում՝ շախմատ, ձյուդո, ծանրամարտ, թեքվանդո, սամբո, բռնցքամարտ և այլն:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մարտի 5-ին ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել էր.
«Մեր դիրքորոշումը հստակ է: Ֆեդերացիայի ղեկավարությունն ու գործկոմը վերջերս համակողմանի և լրջորեն քննարկելով Բաքվի օլիմպիադային Հայաստանի ըմբիշների մասնակցելու հարցը՝ որոշում ընդունեցին, որ մեր պատվիրակների մասնակցությունն այդ ստուգատեսին անիմաստ ու աննպատակահարմար է:
Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին գրավոր տեղյակ կպահենք նաև ՀԱՕԿ-ին ու ՀՀ սպորտի նախարարությանը»: