Միջազգային Polar Music Prize մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է շվեդական ABBA խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից 26 տարի առաջ, այս տարի շնորհվել է կոմպոզիտոր Էվելին Գլենին և երգչուհի Էմել Հարիսին, Ստոկհոլմում այսօր հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Էվելին Գլենին ծնվել է Շոտլանդիայում: Մանուկ հասակում նա կորցրել է լսողությունը, ինչը չի խանգարել զբաղվել երաժշտությամբ, այսօր նա 20-րդ դարի ամենահայտնի հարվածային երաժիշտներից մեկն է:
Էմել Հարիսը հայտնի քանթրի երգչուհի է:
Համաձայն մրցանակային հիմնադրամի երաժշտական մրցանակը շնորհվում է արդեն հայտնի ու ճանաչված կատարողներին, դասական ու հայտնի ժանրերի երաժիշտներին, որոնք «զգալի ավանդ են ունեցել աշխարհում երաժշտական արվեստի զարգացման մեջ»:
Մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում հունիսի 9-ին Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստովի մասնակցությամբ:











































