ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերն անհանգստություն է հայտնել եվրոպական որոշ երկրների կողմից ռազմական ծախսերը կրճատելու առնչությամբ: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:
Փաուերը նշել է, որ այնպիսի խմբավորումների գործողությունները, ինչպիսիք են, օրինակ, «Բոկո հարամը» և ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն»), լուրջ սպառնալիք են ներկայացնում ամբողջ համաշխարհային հանրության համար, և այդ սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ռազմական և անվտանգության ոլորտում:
Նա նաև ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի մեծ ներդրում ունենան ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններում:








































