Բոլոր հիմնական սոցցանցերում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») էջերի արգելափակումը դրա կողմնակիցներին ստիպել է սեփական սոցիալական ինտերնետ-ռեսուրսն ստեղծել՝ Сaliphate book: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առայժմ պարզ չէ՝ ով է ստեղծել կայքը, և այնտեղ քանի օգտատեր է գրանցվել:
Կայքն անհասանելի է դարձել արդեն թողարկման օրը:
Ռեսուրսի էջում հաղորդագրության մեջ նշված է, որ այն ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, որպեսզի «պաշտպանի իր օգտատերերի մասին տեղեկությունն ու նրանց անվտանգությունը»:









































