Հայաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում սկսվել են Ռուսաստանի ռազմական ինժեներների ստորաբաժանումների դաշտային զորավարժությունները՝ հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը:
«Գործնական մարզումների ընթացքում, որոնք կանցկացվեն ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, մասնագետ ինժեներները խմբերի կազմում և միայնակ կարգով կմշակեն համալիր ուսումնական խնդիրներ: Նրանք պետք է սովորեն իրականացնել ռազմական տեխնիկայի վարման նորմատիվները, կատարեն տեղանքի ու օբյեկտի հետախուզություն՝ հայտնաբերելու համար կասկածելի պայթուցիկ իրեր, ականապատեն տարածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարզումները կշարունակվեն 1 ամիս։ Դրանց մասնակցում են ավելի քան 100 զինծառայող ու մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա:








































