«Վալենսիա»-ի դարպասապահ Դիեգո Ալվեշը նշել է, որ հաճույքով է խաղում «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի առաջատարների` Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դեմ:
«Ռոնալդուն և Մեսսին աշխարհի երեք լավագույն հարձակվողների թվում են: Սակայն ես չեմ խուսափում նրանցից: Եթե վախի զգացում ունենայի, ապա ընդհանրապես ֆուտբոլ չէի խաղա: Մանավանդ, «Վալենսիա»-ի կարգի ակումբում:
Հակառակը, հաճույքով եմ մրցակցում հզոր ակումբների և բարձրակարգ ֆուտբոլիստների հետ»,- Marca-ն մեջբերում է Ալվեշի խոսքերը:









































